Friday, 05 06 2026
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին

Թերթերը կմահանան այն ժամանակ, երբ կմահանա 20-րդ դարում ծնված վերջին մարդը. խմբագիր

Հայաստանում տուգանքի և փոխհատուցման ինստիտուտները խիստ լղոզված են, և օրենսդրությունը պետք է նպաստի խնդրի լուծմանը` տարորոշելու մամուլում եղած վիրավորանքի և զրպարտության ձևակերպումները. նման տեսակետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը` միաժամանակ հավելելով, որ սա լուրջ իրավաբանական հարց է:

Ասուլիսին ներկա՝ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանն իր հերթին կասկած հայտնեց, որ տուգանքի կամ փոխհատուցման ճանապարհով հնարավոր է մարդու արժանապատվություն վերականգնել: «Մեր կողմից Քոչարյանների ընտանիքին վճարած 3 մլն դրամը կարո՞ղ է վերականգնել նրանց խախտված արժանապատվությունը: Մենք հայտնի հոդվածի առնչությամբ 3 անգամ հերքում ենք տպագրել, բայց դա նրանց չի գոհացրել»,- հիշեցրեց նա` միաժամանակ հավելելով, որ ինքը կողմ է լրատվամիջոցների հանդեպ տուգանքներին, սակայն` բացառապես դրա շեմը հստակեցնելու պարագայում:

Անդրադառնալով լրատվամիջոցների` սեփական աշխատանքի ինքնակարգավորման մեխանիզմներին` ասուլիսի մյուս բանախոսը` «Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը, նկատեց, որ «ինքնակարգավորումը վատ բան չէ»` քանի դեռ չի վերածվել գրաքննության կամ խիստ սահմանափակումների:

«Ինչպե՞ս ինքնակարգավորել աշխատանքը, ասենք, այն դեպքում, երբ մենք մեր հոդվածում «արյուն» բառը նկատի ենք ունեցել որպես պլազմա, այնինչ դատարանը այդ բառի և Քոչարյանների միջև կապ է տեսել»,- ի հավելում Եսայանի արտահայտած մտքի` տարակուսանք հայտնեց «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը:

Ամփոփելով` խմբագիրներն անդրադարձան նաև հայաստանյան տպագիր մամուլի հետագա ճակատագրին:
«Թերթերն ու հեռուստաընկերությունները պետք է վերանայեն լրատվության տարածման իրենց մոտեցումները: 5-6 տարի հետո թերթերը լուրջ խնդիրների առջև են կանգնելու: Ինտերնետային ԶԼՄ-ների առկայության ֆոնին, համոզված եմ, թերթերը կմահանան այն ժամանակ, երբ կմահանա 20-րդ դարում ծնված վերջին մարդը»,- նկատեց «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Երկիր»-ի խմբագիրն իր հերթին նկատեց, որ թերթ ընթերցելու մշակույթն աստիճանաբար վերանում է, իսկ լրատվություն ստանալու նախընտրելի ձևը, ի դեմս ինտերնետի՝ փոխվում:

«Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, սակայն, չհամաձայնեց նրանց հետ` նկատելով, որ թեպետ խնդիրն առկա է ամբողջ Արևմուտքում, սակայն հեղինակավոր պարբերականները, անգամ ինտերնետային տարբերակներ ունենալու պարագայում, չեն մտածում փակվելու մասին: «Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Թերթերին դատարաններով քարշ տվողները թող հույս չունենան, որ սնանկանալու և սպառվելու ենք: Տպագիր մամուլը Հայաստանում դեռ անելիք ունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում