Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քոսարին, իրանական Mashregh News լրատվական կայքի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում անդրադառնալով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցների գործողություններին, հայտարարել է. «Կառավարություն ներթափանցած դավադիրները երկու հիմնական կողմ ունեն, մեկը հավատամքային է, իսկ մյուսը՝ ազդեցիկ հարաբերություններ: Հավատամքային ոլորտում նրանք այն կետին են հասել, որ հայտարարում են, թե այլևս առաջնորդի կարիքը չի զգացվում, որովհետև առաջնորդվում ենք բացակա մարգարեի կողմից։
Իսկ հարաբերությունների ոլորտում էլ մենք բացահայտել ենք դավադիրների և օտարերկրացիների գաղտնի հարաբերություններն ու դրանք արդեն տրամադրել ենք անվտանգության և հետախուզական ծառայություններին։ Հարկ եղած ժամանակ ժողովուրդը նաև կիմանա դրանց մասին»։









































