Google ընկերությունը շվեյցարական Ալպերում լուսանկարահանումներ է իրականացրել 9 տեսախցիկների միջոցով, որոնք տեղադրված են եղել եռանիվ հեծանիվի վրա: Միառժամանակ հեծանիվը դրված է եղել երկաթգծի վրա և լոկոմոտիվով միացված է եղել Rhaetian Railway տրանսպորտային ընկերության գնացքին: Այս մասին հաղորդվում է Google LatLong-ի պաշտոնական բլոգում:
Ստացված լուսանկարները կավելացվեն Google Street View ծառայությունում: Սա Google-ի առաջին համագործակցությունը չէ երկաթգծային ընկերությունների հետ: 2010 թ. Google-ը նկարահանում էր իրականացրել գնացքի պատուհանից, որը Տրանս-Սիբիրյան երկաթուղով սլանում էր Մոսկվայից Վլադիվոստոկ: Այդ տեսնյութը, որի տևողությունը մոտ 150 ժամ է, տեղադրված է կայքում:











































