Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ղարաբաղյան հակամարտության հանդեպ որդեգրած դիրքորոշման համար, ով մշտապես այդ հարցը պահում է իր ուշադրության կենտրոնում և բարձրացնում այն համաշխարհային առաջնորդների հետ կարևոր հանդիպումներում.
«Անհրաժեշտ է վերջ դնել այդ հակամարտությանը և մեր տարածքների «օկուպացմանը»։ Անհրաժեշտ է ապահովել ՄԱԿ-ի ԱԽ ընդունած 4 բանաձևերի ի կատար ածումը։ Մեր տարածքային ամբողջականությունը խախտված է։ Այս հարցը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերի ու Հելսինկյան եզրափակիչ ակտի շրջանակներում, որոնցում հստակ շարադրված է երկրի տարածքային ամբողջականության սկզբունքն ու առաջնահերթությունը»։
Ալիևը հավելել է, որ սա վերջին 7 տարիների ընթացքում իր 3-րդ պաշտոնական այցն է Ղազախստան։