Հոկտեմբերի 19-ի համեմատ այսօր դրամն աննշան չափով արժևորվել է: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.07 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 378.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 378.25 դրամ:
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արտարժույթի շուկայում 1 դոլարի գինը եղել է 377.91 դրամ:








































