Thursday, 04 06 2026
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Իրականում ճգնաժամը հնարավորություն է, այն մաքրում է տնտեսությունը և առաջ մղում. Տ. Ջրբաշյան

««Կատարյալ փոթորկի» հեղինակ Ռուբինին ասում էր, որ այն կլինի 2013 թվականին, բայց ես կարծում եմ, որ դա կլինի ավելի շուտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` պարզաբանելով, որ «կատարյալ փոթորիկը» ԱՄՆ-ի վարկային, ԵՄ-ում պարտքային խնդիրներն են և Չինաստանում տնտեսության աճի դանդաղումը:

Ըստ նրա՝ փոթորկի վտանգն այժմ առավել իրատեսական է, խնդիրները խորացել են, չկան այն նշանները, որ տնտեսական քաղաքականության վրա ազդողները գտել են նոր լուծումներ: Խնդիրների լուծումը բոլոր կողմերը տեսնում են նույն կերպ. ԱՄՆ-ը սովորաբար փորձում է մեղմացնել իրադրությունը, գնում է կարճաժամկետ պարտատոմսեր, որով փող է ներարկում շուկա, և հիմա բոլորը կրկին դրան են սպասում: ԵՄ-ն չի կարողանում ադեկվատ լուծում գտնել և, Տ.Ջրբաշյանի կարծիքով, Հունաստանի դեֆոլտին այս պահին այլընտրանք չկա, և եթե անգամ ԵՄ երկրները շարունակեն ֆինանսավորել պետական պարտքը, այնուամենայնիվ, չի կարող Հունաստանը միանգամից բոլոր աշխատավարձերը կրկնակի նվազեցնել և այս կամ այն կերպ տեխնիկական դեֆոլտից չի խուսափի, իսկ դրան կհետևի Պորտուգալիան: Չինաստանի քաղաքականությունն ուղղված է ներքին սպառման խթանմանը` արտահանման փոխարեն, և արդյունքում ներքին ինֆլյացիան մեծացել է:

«Իրականում ճգնաժամը հնարավորություն է, այն մաքրում է տնտեսությունը և առաջ մղում: Այս երկրորդ ճգնաժամի պատճառն այդ պարզ ճշմարտությունը չընկալելն է: Առաջին փուլից հետո տեղ գտած լուծումները սխալ էին»,- ասաց Տ. Ջրբաշյանը` կրկին շեշտելով, որ կատարյալ փոթորիկն անխուսափելի է:

Տ. Ջրբաշյանի գնահատականով՝ Հայաստանի վրա դրա ազդեցությունը շատ վատ կլինի. «Առաջինից հետո վերանայվեցին նախապատվությունները, շինարարության տեսակարար կշիռը նվազեց, մեծացավ արդյունաբերությանը, բայց բացասական էր հանքահումքային մասի ավելացումը»:

Նրա խոսքով՝ երկիրը փոխվել է 2007-ի համեմատ, բայց ոչ այնքան, որ ճգնաժամի մյուս փուլը չի ազդի կամ պակաս կազդի:

Անդրադառնալով Doing business 2012-ի ցուցանիշներին, որոնցով ՀՀ-ն իր դիքերը բարելավել է 6 տեղով, Տ. Ջրբաշյանը նշեց, որ նման վարկանիշներն ընդամենը «պրոկսի» են և չեն արտահայտում տնտեսության իրական վիճակը: Օրինակ՝ «Լեմոն ընդ բրադերս» բանկին վարկանշային կազմակերպությունները դրա սնանկացումից 2 ամիս առաջ ամենաբարձր A դասի գնահատական էին տալիս: Ըստ տնտեսագետի՝ հարկավոր է ոչ թե ուշադրություն դարձնել գործակիցներին, այլ պետք է իրական տնտեսությունում բարեփոխումներ կատարել, բարելավել գործարար միջավայրը, իսկ վարկանշային ընկերությունները, որպես դրա հետևանք, կգնահատեն այդ:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ներդրումների պաշտպանվածության մասով ՀՀ-ն հետընթաց էր գրանցել, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում ներդրումների պաշտպանվածությունն իրականում, Տ. Ջրբաշյանը նշեց, որ Հայաստանը դեռ բարեփոխումներ չի իրականացրել այդ ոլորտում, որպեսզի գրավի արժանի տեղ այլ երկրների շարքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում