Լիբիայի Ազգային անցումային կառավարության զորքերը ճնշել են Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքում նրա կողմնակիցների դիմադրության վերջին օջախները:
«Սիրթն ազատագրված է: Քադաֆիին հավատարիմ ստորաբաժանումներ այնտեղ այլևս չեն մնացել: Այժմ մենք փնտրում, հետապնդում և բռնում ենք նրանց, ովքեր փորձում են փախչել»,- հայտարարել է գնդապետ Յունուս Ալ-Աբդալին:
Սիրթը երկրի նոր իշխանություններին դիմադրություն ցույց տվող վերջին խոշոր կենտրոնն էր:
Սպասվում է, որ իշխանությունների հաջորդ քայլը կլինի մշտական կառավարության ձևավորումը, որը կմշակի սահմանադրություն և Լիբիայի պատմության մեջ առաջին անգամ կանցկացնի ազատ ընտրություններ:









































