Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
Վերջինս իր ելույթում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը վերածվել է տարածաշրջանում կայունության երաշխիքի։ Ադրբեջանի գլխավոր խնդիրը Հայաստանի «օկուպացրած» տարածքների ազատումն է։
Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Մենք հույսներս չենք կորցնում, որ այդ խնդիրը միջազգային իրավունքի շրջանակներում կլուծվի խաղաղ ճանապարհով։ Մենք տեսնում ենք դրանում Ռուսաստանի ակտիվ գործունեությունը և հավատում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի աջակցությամբ կգտնի իր լուծումը»։









































