«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հոկտմեբերի 19-ին ժամանել է Աֆղանստան: Այցի մասին նախօրոք չէր հայտարարվել»,- հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Սպասվում է, որ վաղը նա հանդիպում կունենա Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և այլ ղեկավար անձանց հետ, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Քլինթոնի այցի նպատակը Աֆղանստանում տեղի ունեցող ներքին հաշտեցման գործընթացը խրախուսելն է:
Քլինթոնը Աֆղանստանի նախագահի հետ կքննարկի նաև անվտանգության հարցերը, որոնք ընկած են ամերիկա-աֆղանական հարաբերությունների հիմքում:











































