Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Օրենքը մեղավոր չէ, դատարաններն են մեղավոր

Հայաստանյան ԶԼՄ-ների նկատմամբ մեծ թափ ստացած դատական հայցերը կանխելու նպատակով թերթերի խմբագիրները կոչ են անում ՍԴ-ին կասեցնել Քաղ. օր-ի «Զրպարտության» և «Վիրավորանքի» հոդվածների կիրառումը: Նկատենք, որ ՄԻ պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով և խմբագիրներն էլ ՍԴ-ին կոչ են անում մինչև վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով:

Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, փաստաբան Արա Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցում ՍԴ-ն ընդհանրապես անելիք չունի. «Այստեղ անելիք ունի Վճռաբեկ դատարանը, այն պետք է ապահովի այս հոդվածի միատեսակ կիրառությունն այնպես, որ լրատվամիջոցներն ու տեղեկատվության ազատ հոսքը չտուժեն»:

Ղազարյանը նկատեց, որ օմբուդսմենը մի կողմից հայտարարում է, որ ինքը՝ 1087 հոդվածը, լավն է, մյուս կողմից էլ դիմում է Սահմանադրական դատարան` բարձրացնելով իրավական որոշակիության հարց: Ըստ փաստաբանի՝ նույնիսկ եթե ՍԴ-ն վերոնշյալ հոդվածի մեկ կամ երկու դրույթ հակասահմանադրական համարի, հնարավոր չէ 1087 հոդվածը ամբողջությամբ վերացնել, որովհետև դրա համար ՍԴ-ն որևէ հիմք չունի. «Օմբուդսմենն այստեղ ճիշտ է, որ օրենքն իսկապես լավն է և համապատասխանում է միջազգային չափանիշներին»:

Արա Ղազարյանը ընդգծեց, որ թեև ՍԴ-ն ունի լիազորություններ, բայց չունի որևէ հիմք 1087 հոդվածն ամբողջությամբ հակասահմանադրական համարելու, քանզի այն հիմնվում է ԵԴ-ի նախադեպային իրավունքի վրա: Փաստաբանի խոսքերով՝ հնարավոր է՝ զուտ իրավական որոշակիության տեսանկյունից հոդվածի մեկ կամ երկու դրույթ ԱԺ-ն շտկի և զրպարտություն կամ վիրավորանք հասկացություններն ավելի պարզ և ճշգրիտ ձևակերպի: Բայց, Ղազարյանի կարծիքով, անգամ այդ հանգամանքը չի կանգնեցնի գործերի հոսքը դատարան. «Գործերի հոսքն այն դեպքում կկանգնի, երբ դատարաններն սկսեն համաչափ կիրառել փոխհատուցման չափը, իսկ դրանում ՍԴ-ն որևէ լիազորություն չունի, դա Վճռաբեկը պետք է անի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում