Saturday, 27 06 2026
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան

Ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում Հայաստանի դրությունը բավական բարդ կլինի․ տնտեսագետ

«2008 թվականի ֆինանսական ճգնաժամը լուրջ ազդեցություն է ունեցել հայաստանյան տնտեսության վրա, և ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում Հայաստանի դրությունը բավական բարդ կլինի»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին խոսակցությունները հաճախակիացել են և դրան սպասելու պատճառներից մեկն ավելացող պետական պարտքեր ունեցող Ամերիկան է, մյուսը՝ Եվրոպան: Միաժամանակ՝ մասնագետը տեղեկացրեց, որ միջազգային ոչ մի հեղինակավոր կազմակերպություն չի կանխատեսել, թե երբ կարող է տեղի ունենալ ճգնաժամի երկրորդ ալիքը, որը, ըստ նրա՝ գուցե ավելի հզոր լինի, քան առաջինը:

«Ի տարբերություն ճգնաժամի առաջին ալիքի, որը սկիզբ էր առել ԱՄՆ-ից, և որի ժամանակ Եվրոպան համեմետաբար լավ դիրքերում էր, այս մեկը կարող է ավելի հզոր լինել, քանի որ այժմ թույլ Միացյալ Նահանգներից բացի, մենք ունենք նաև թույլ Եվրոպա: Այստեղից է, որ երկրորդ ալիքի` առավել ուժեղ լինելու հավանականությունը մեծանում է»,- նկատեց տնտեսագետը` ավելացնելով, որ ճգնաժամի ալիքի կրկնության դեպքում գործազրկության մակարդակը կաճի, հետևաբար կավելանա նաև սոցիալական լարվածությունը:

Ամփոփելով` Հայրապետյանը չբացառեց, որ Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել սոցիալական լարվածության: «Շատ գործարարներ, հնարավոր է, իրենց բիզնեսը տեղափոխեն արտերկիր, մարդիկ բողոքեն ստեղծված իրավիճակից: Բարդագույն հետևանքներից խուսափելու համար Հայաստանը պետք է ունենա զարգացած կամ զարգացող տնտեսություն»,- ասաց նա:

Վերջում տնտեսագետը հիշեցրեց, որ 2010 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 35 տոկոս է, ինչն այնքան էլ վտանգավոր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում