Փոլ Մաքքարթնիի նախկին կնոջ` Հիզեր Միլլսի դեմ դատական հայց է ներկայացրել նրա վարսավիրը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Միլլսը վարսավիրին պարտք է 80 հազար դոլար:
Դևիդ Միրամոնտեսը հայցում գրել է, որ Միլլսի մոտ աշխատել է 2005 թվից, սակայն 2008-ին ստիպված էր հեռանալ, քանի որ Միլլսն իրեն պարբերաբար աշխատավարձ չէր տալիս` պատճառաբանելով, թե առայժմ փող չունի և կվճարի Մաքքարթնիի հետ ամուսնալուծության գործընթացն ավարտելուց հետո:
Միրամոնտեսը հայտնել է, որ յուրաքանչյուր սանրվածքի համար ինքը վերցնում է 5000 դոլար:
Դատարանի որոշմամբ` ապահարզանից հետո Միլլսը ստացել է 38 մլն դոլար:











































