«Իսրայելի հետ հարաբերությունների ամրապնդման շրջանակներում Հունաստանի կառավարությունը ուղղումներ է մտցրել քաղաքացիության մասին օրենքի մեջ»,- հաղորդում է MIGnews.com կայքը:
Նոր օրենքի համաձայն, որն ընդունվել է իսրայելական կողմի խնդրանքով, Հունաստանը մեխանիկորեն կվերականգնի բոլոր հրեաների քաղաքացիությունը, ովքեր ծնվել են այդ երկրի տարածքում մինչև 1945 թվականը, սակայն այժմ ապրում են Իսրայելում: Նրանց թիվը մոտ 600 է:
Բացի դրանից, նախատեսված է Հունաստանի հրեաների սերունդներին քաղքացիություն շնորհելու իրավաբանական գործընթաց: Այս դեպքում ևս խոսքը հարյուրների մասին է: Հունաստանից ներգաղթած հրեաներից է Իսրայելում հայտնի երգիչ Եհուդ Պոլիկերը:








































