Sunday, 14 06 2026
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին

Կարեն Կարապետյանը և Կոնստանտին Ալոուպիսը ստորագրել են մտադրությունների մասին հուշագիր

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Տեոտեք Ս.Ա.ե ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքապետարանի և ընկերության գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Թեոխառակիս ընկերությունների բիզնես զարգացման տնօրեն, «Տեոտեք Ս.Ա.ե գլխավոր տնօրեն Կոնստանտին Ալոուպիսը քաղաքապետին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք ընդգրկում են են բարձր տեխնոլոգիաների, ավտոկայանատեղերի ավտոմատ կառավարման, առողջապահական, հյուրանոցային, հանրային սպասարկման և մի շարք այլ ոլորտներ։

Շնորհակալություն հայտնելով ընկերության և քաղաքապետարանի միջև կառուցողական աշխատանքի համար, Կոնստանտին Ալոուպիսը հույս է հայտնել, որ գործակցությունը արդյունավետ և շարունակական կլինի։

Նշելով, որ բանակցային գործընթացն արդեն գործնական դաշտ է տեղափոխվել, Երևանի քաղաքապետն ընդգծել է մայրաքաղաքում ներդրումային նոր, բարենպաստ մթնոլորտի առկայությունն ու ներդրումային ծրագրերին ըստ ամենայնի աջակցելու քաղաքապետարանի պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «Տեոտեք Ս.Ա.ե գլխավոր տնօրեն Կոնստանտին Ալոուպիսը ստորագրել են մտադրությունների մասին հուշագիր։ Հուշագրի համաձայն կողմերը մտադրվում են համաձայնության գալ և իրականացնել Երևանի կենտրոնում ավտոմատացված ստորգետնյա ավտոկայանատեղիի նախագծման, կառուցման և շահագործման ծրագիր։ Նախատեսվում է իրականացնել նաև Երևան քաղաքի բոլոր ենթակառուցվածքների, ներառյալ կապուղիների, մալուխային համակարգի նախագծմանը, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերակառուցմանը, շահագործմանն ու սպասարկմանն առնչվող ծրագրեր։

Առաջիկայում աշխատանքային խումբը հուշագրով ամրագրված նախագծերի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի և կողմերը կսկսեն բանակցությունները ներդրումային ծրագրերի վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում