ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցելու է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Հոկտեմբերի 19-ին Կոնգրեսի լիագումար նիստում Ա. Գևորգյանը հանդես կգա ելույթով, նախատեսվում են փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրախորհրդի և Կոնգրեսի ղեկավարության հետ:
Կոնգրեսի նստաշրջանի շրջանակում կկազմակերպվի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 15-ամյակին նվիրված ցուցահանդես:







































