Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սպառազինությունների վերահսկման, հավաստագրման և համապատասխանության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերին:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագիրը դիտարկել` որպես Եվրոպայում անվտանգության և կայունության հիմնասյուներից մեկը և հավատարիմ է պայմանագրի նպատակներին ու ոգուն:
Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը կշարունակի լիարժեք կերպով իրականացնել պայմանագրով ստանձնած պարտավորությունները` կարևորելով Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման ոլորտում հիշյալ փաստաթղթով սահմանված պարտավորությունների կատարումը, որի խախտումն արդեն իսկ լուրջ վտանգ է դարձել ամբողջ տարածաշրջանի համար:










































