Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիները` Ալան և Գամալը, շվեյցարական բանկերում պահել են 340 մլն դոլար գումար: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության փոխնախարար Ասսեմ Գոուհարին:
Ինչպես հաորդում է BBC-ն, Շվեյացարիայի իշխանություններն այժմ ստուգում են Մուբարաքի ավագ որդու` Ալայի հնարավոր մասնակցությունը փողերի լվացմանը:
Ավելի վաղ Շվեյցարիայի իշխանությունները սառեցրել էին իրենց բանկերում պահվող Մուբարաքի ընտանիքին պատկանող մոտ 450 մլն դոլարը:









































