Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի գրասենյակի լրատվական կայքի հաղորդմամբ՝ երկրի առաջնորդը, Քերմանշահ քաղաքում ներկա գտնվելով զինված ուժերի զորահանդեսին, հայտարարել է. «Իրանի և իսլամի դեմ գերպետությունների կատարած դավադրություններն անարդյունավետ են: Նմանօրինակ դավադրությունները միայն շփոթված ու անճար դիվանագետների աշխատանքի արդյունքն են»։
Իրանի առաջնորդը այդ խոսքերը հնչեցրեց՝ ի պատասխան ԱՄՆ կառավարության կողմից իրանական իշխանություններին Սաուդյան Արաբիայի դեսպանին ահաբեկելու գործում մեղադրելու:
Այաթոլլահ Խամենեին, Իրանի և Իրաքի 8-ամյա պատերազմի արդյունքները վկայակոչելով, հավելել է. «Իրանի ժողովուրդն իր դիմադրողականությամբ ու պայքարով համայն աշխարհին ապացուցեց, որ Իրանին հարվածելը ծախսատար է լինելու»։









































