Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել մի կին և հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 15-ից հոկտեմբերի 17-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, Տեղեր գյուղի վարչական տարածքում գտնվող «Ագարակ-2» այգեգործական ընկերության իրեն պատկանող ամառանոցից գողացել են երկաթբետոնե կոնստրուկցիաներ` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 19.40-ին, ոստիկանության ծառայողները Աղձք գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Աբրահամ Գ.-ին, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը և դրանք վաճառել Ուջան գյուղի մի բնակչի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:








































