Կահիրեի միջազգային բժշկական կենտրոնը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վրա ծախսել է գրեթե 400 հազար դոլար:
Այսպես՝ միայն նախկին նախագահի պաշտպանության համար օրական ծախսվում է 25 հազար եգիպտական ֆունտ (4200 դոլար): Նախկին նախագահի անվտանգության համար պատասխանատու են հատուկ գաղտնի ծառայությունները:
Բացի այդ, Մուբարաքի բուժումը և բոլոր հարմարություններով հիվանդասենյակը արժեցել է 63 հազար դոլար, այսինքն՝ օրական միջինը 850 դոլար:
Նախկին նախագահի հիվանդասենյակ թույլատրված է մտնել միայն նրա կնոջը` Սյուզան Սաբիթին, որդիների կանանց և անձնական բժշկին: