Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի վստահում Սիրիայի իշխանությունների` նոր սահմանադրության նախագիծ մշակելու հայտարարություններին և կոչ է անում Արաբական պետությունների լիգային ճնշում գործադրել Սիրիայի վրա: Այս մասին, РИА Новости գործակալության փոխանցմամբ, հայտարարելէ Ֆրանսիայի արտգործնախարարի մամլո քարտուղար Բեռնար Վալերոբը:
Բացի այդ, Ֆրանսիան հույս ունի, որ Լիգան ավելի համարձակ քայլերի կարող է դիմել և ստիպել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին դադարեցնել ճնշումները խաղաղ բնակչության նկատմամբ:











































