Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորել է պաշտպանական արդյունաբերության գրասենյակ բացել Բաքվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության քարտուղար Մուրադ Բայարը։
Վերջինս չի նշել գրասենյակի բացման ստույգ ժամկետը, միայն հայտնել է, որ այն տեղի է ունենալու մոտ ապագայում. «Իրականում մենք Բաքուն դիտարկում ենք որպես մեր երկրի մի մասը, այստեղ գոյություն ունեն մեր ընկերության գրասենյակները։
Հնարավոր է՝ այստեղ բացվի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գրասենյակ։ Այն հանդիսանալու է տարածաշրջանային գրասենյակ, ընդ որում՝ թե՛ Ադրբեջանի ու Վրաստանի, և թե՛ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրների համար»։