Sunday, 05 07 2026
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն

Լույս է տեսել փաստագրական նոր գիրք Արցախյան հերոսամարտի մասին

Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել հեռուստալրագրող Վարդգես Բաղյանի «Տեսադաշտ 1988-1994թթ.» փաստագրական գրքի շնորհանդեսը: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց գրքի հեղինակը` ընդգծելով, որ նկարագրված դեպքերը ներառում են 1988թ. փետրվարի խաղաղ ցույցերից մինչև զինադադարն ընկած տարիները` 1994թ. մայիսը:

«Որպես ականատես` ձեռքիս տակ բավականին ստույգ նյութեր կային, որոնք ցանկացա գիրք դարձնել, որպեսզի ընթերցողի սեղանին այն նաև գրքի տեսքով լինի: Գրքի թեման դա է`Արցախյան շարժում, Ազատամարտ, պետականակերտման գործընթաց ԼՂՀ-ում»,- հավելեց նա` ընդգծելով, որ իհարկե, հնարավոր չի եղել բոլորին ընդգրկել, քանի որ «այդ հերոսական էջերն անհամեմատ շատ են, քան տեղ են գտել գրքում»:

Հեղինակի խոսքով` ինքը փորձել է ազատամարտը ներկայացնել այնպես, ինչպես այն եղել է իրականում:

Հարցին, թե ինչպես է առաջացել գիրք գրելու գաղափարը՝ Վ.Բաղյանը պատասխանեց, որ Արցախի նորաբաց հեռուստատեսությունում աշխատած տարիներին պատրաստել է շուրջ 20-ժամանոց՝ «Թերթելով պատմության էջերը» հեռուստաշարքը, որի տեսագրություններն էլ հիմք ծառայեցին հետագայում գիրք գրելու համար:

«Տարիների ընթացքում մտածեցի` գուցե կա դա գրքի վերածելու անհրաժեշտությունը: Թող մեծամտություն չլինի ասելը, բայց գիրքը թերթելով մարդիկ մոտիկից կարող են իմանալ` ինչ է կատարվել Արցախում, ինչ է ասել այս կամ այն հերոսը: Օրինակ` կարող են թերթել գիրքը ու տեսնել` ինչ է ասել Շուշին գրավելուց առաջ Արկադի Տեր-Թադևոսյանը»,- նշեց վերջինս:

Գրքի նախաբանում հեղինակը համառոտ անդրադարձ է կատարել Արցախը Ադրբեջանին բռնի ուժով բռնակցելուն, նկարագրել`ինչեր են տեղի ունեցել մինչ 1988-ը, ու թե ինչն է պատճառ հանդիսացել ազգային-ազատագրական շարժման համար:

«Տեսադաշտ 1988-1994թթ.»-ը հեղինակի 5-րդ գիրքն է: 1993թ. Վ.Բաղյանը գիրք է գրել Մոնթե Մելքոնյանի` Ավոյի մասին, նրա զոհվելուց հետո, այնուհետև՝ 1998թ. լույս է տեսել «Ֆենոմեն» գիրքը, որին հաջորդել է օպերատոր-ազատամարտիկ Սերգեյ Համբարձումյանի մասին գիրքը ու «Չընդհատվող թռիչքը» հուշապատումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում