Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

ՀՀ ԿԲ-ն անդամակցում է Կենսաթոշակային վերահսկողների միջազգային կազմակերպությանը

ՀՀ Կենտրոնական բանկը, հանդիսանալով մեր երկրում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ հանդիսացող ֆինանսական կազմակերպությունների կարգավորող և վերահսկող մարմին, այժմ անդամակցում է նաև Կենսաթոշակային վերահսկողների միջազգային կազմակերպությանը (International Organisation of Pension Supervisors-IOPS):

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ IOPS-ը միջազգային անկախ մարմին է, որը ներկայացնում է տարբեր երկրների մասնավոր կենսաթոշակային սխեմաների վերահսկողության մեջ ընդգրկված լիազոր մարմիններին: Ներկայումս միավորում է 64 կառավարող, 6 ասոցացված անդամներ և 3 դիտորդի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ` ներառելով տնտեսական զարգացման բոլոր մակարդակները և ի մի բերելով կենսաթոշակային վերահսկողության համակարգերի բոլոր տեսակները:

Ստեղծվելով 2004 թվականի հուլիսին՝ Կենսաթոշակային կարգավորողների միջազգային ցանցի (INPRS) նախաձեռնությամբ՝ IOPS-ը նպատակ ունի ստեղծել վերահսկողության հարցում ավելի ֆորմալ, անկախ մարմին, որը կարող է ծառայել աշխարհի մասշտաբով կենսաթոշակային քաղաքականության շուրջ երկխոսությանն ու տեղեկատվության փոխանակությանը և դառնալ չափորոշիչներ մշակող և կենսաթոշակային վերահսկողության լավագույն փորձը խթանող կառույց:

Ներկայումս կուտակային կենսաթոշակային համակարգին անցնող երկրների թիվն ավելանում է: Այն երկրներում, որտեղ առկա է բնակչության ծերացման և հետևաբար կենսաթոշակային ապահովության խնդիր, կառավարությունները, որպես լուծում, նախաձեռնում են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում, որով լուծվում է բնակչության կենսաթոշակների ֆինանսավորման հարցը:

Հայաստանում կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործարկման համար անհրաժեշտ պայմաններն արդեն ստեղծված են, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014 թվականի հունվարից:

Այս համատեքստում IOPS-ի օժանդակությունը հատկապես կարևոր է նորաստեղծ կուտակային կենսաթոշակային համակարգերի վերահսկող մարմինների համար, քանի որ միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն մոդելի ներդրման համար տրամադրում է վերահսկողության իրականացման վերաբերյալ բազմաթիվ աղբյուրներ:

Լինելով IOPS-ի կառավարող անդամ` ՀՀ Կենտրոնական բանկին հասանելի են կազմակերպության շրջանակներում բոլոր թեմատիկ քննարկումները: Հնարավոր է տեղեկատվություն փոխանակել կենսաթոշակային համակարգը կարգավորող և վերահսկող այլ երկրների լիազոր մարմինների հետ, երկխոսություն վարել մասնավոր կենսաթոշակային համակարգի ֆինանսական քաղաքականության շուրջ և օգտագործել կենսաթոշակային համակարգի վերահսկողության լավագույն փորձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում