Գերմանիայի նախագահ Կրիստիան Վուլֆը չհայտարարված պաշտոնական այցով ժամանել է Քաբուլ: Այցի մասին մինչ այդ չէին հայտնում՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Աֆղանստան ժամանած նախագահը հայտարարել է ԶԼՄ-ներին, որ 2014 թվականից հետո էլ, երբ միջազգային զորքերը դուրս կբերվեն այդ երկրից, Գերմանիան հավատարիմ կմնա իր գործընկեր Աֆղանստանին: «Գերմանիան չի թողնի Աֆղանստանին»,- ասել է Վուլֆը:
Այցելության ընթացքում Գերմանիայի նախագահը կհանդիպի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: Սա գերմանացի նախագահի առաջին այցելությունն է Աֆղանստան՝ վերջին 44 տարվա ընթացքում:









































