ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քննադատել է Արևելյան Երուսաղեմում 2600 նոր շինություններ կառուցելու Իսրայելի ծրագրերը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, գլխավոր քարտուղարն այդ գործողությունները որակել է «անթույլատրելի»:
Բան Կի Մունը կարծում է, որ այդպիսի գործողություններն անթույլատրելի են հատկապես այս պահին, երբ փորձ է արվում վերսկսել ուղղակի բանակցությունները իսրայելցիների և պաղեստինցիների միջև:
«Շինարարության ծրագրերը հակասում են մերձավորարևելյան կարգավորման միջնորդների քառյակի`իսրայելցիներին և պաղեստինցիներին ուղղված սադրանքներից հեռու մնալու կոչերին »,- ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:









































