ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվական վարչության հայաստանյան գրասենյակի և Հայաստանի արտգործնախարարության հետ համատեղ տեղի ունեցավ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը, որն, ըստ էության, նմանակում էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կովկասի տարածաշրջանային հանդիպումը:
Համաժողովը կրում է «Ջերմոցային գազերի արտանետումների կրճատում Կովկասում` շնորհիվ տարածաշրջանային բազմակողմանի համագործակցության»:
Բացելով համաժողովը` ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը մասնավորապես ասաց, որ ցանկացած երկրի զարգացման համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերությունը, սակայն ցանկացած արդյունաբերության զարգացում անպայման հանգեցնում է բնության նկատմամբ ոտնձգությունների: «Պետք է ոսկե միջինը գտնել: Մտածելով այսօրվա սենդի մասին` չպետք է անտեսել ապագա սերունդների շահերը»,- ասաց նա` ընդգծելով, որ թեև զարգացող երկրները կարիք ունեն զարգացնել իրենց տնտեսությունները, սակայն դա չպետք է արվի ի վնաս մթնոլորտի, կենսոլորտի:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցչի պաշտոնակատար Արմինե Հալաջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա միջոցառմանը մասնկացում են Հայաստանի 11 բուհերի 50 ուսանողներ, այդ թվում` մարզերից: Ուսանողները ելույթներ ունեցան` ներկայացնելով տվյալ երկրի դիրքրորոշումները:
Միջոցառման մասնակիցների համար պարտադիր է եղել ուսանող լինելը, անգլերենին տիրապետելը: Նախապես մրցույթի մասին հայտարարվել է դեռ հունիսին`«Ֆեյսբուքում» ու ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: «Աշխատել ենք ոչ մի դիմորդի չմերժել»,- ասաց Ա. Հալաջյանը` նշելով, որ կազմակերպվել են երեք թրեյնինգներ:
ՄԱԿ-ի մոդել համաժողովները նմանակում են ՄԱԿ-ի մարմիններին, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի շատ անդամ երկրներում այս մոդելները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների շրջանոմ: Նրանք ներկայացնումեն կեղծ դեպքերի շուրջ ուսումնասիրություններ, ներկայացնում իրենց երկրների հայտարարությունները, սովորում ընդհանուր հայտարարի գալ, քննարկում են իրենց դիրքորոշումներն ու ընդունում համատեղ բանաձև:
Համաժողովը տեղի ունեցավ Անտառների միջազգային տարվա շրջանակում:








































