ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը կկիրառի ամենախիստ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ՝ կապված Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա մահափորձ կատարելու հետ, որի մեջ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանի հատուկ ծառայություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախագահը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները ապացույցներ կներկայացնի, որոնք ցույց կտան Իրանի իշխանությունների վտանգավոր լինելու հանգամանքը: Իր հայտարարության մեջ Բարաք Օբաման ասել է, որ Իրանի կառավարության որոշ անդամներ իմացել են դավադրության մասին և այժմ պետք է պատասխանատվություն կրեն իրենց արածի համար:









































