Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

«Զուգահեռների հատում» խորագրով ժամանակակից արվեստի սեմինարը կմեկնարկի վաղը

Հոկտեմբերի 14-16-ը Երևանում կընթանա «Զուգահեռների հատում» ժամանակակից արվեստի միջազգային սեմինարը, որի շրջանակում նախատեսվում են արվեստի և տեսական մի շարք քննարկումներ, դասախոսություններ, շնորհանդեսներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեցին սեմինարի կազմակերպիչ, անկախ համադրող Եվա Խաչատրյանը, AICA-Հայաստանի նախագահ, անկախ համադրող, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը և արվեստագետ, «Արտ-լաբորատորիա» մշակութային ՀԿ նախագահ Հովհաննես Մարգարյանը:

«Իրենց փորձն ու գործունեությունը Երևանի գործիչներին կներկայացնեն Վրաստանի և Գերմանիայի ժամանակակից արվեստի գործիչները` Սոֆյա Տաբաթաձեն, Վաթո Ծերեթելին, Վիբկե Բերենսը և Բերիթ Ֆիշերը: Իրենց հերթին Հայաստանի արվեստային դաշտում կենսափորձ ունեցող մասնագետները և արվեստների «Արտ-լաբորատորիա» խումբը կներկայացնեն իրենց փորձառությունը»,- տեղեկացրեց Եվա Խաչատրյանը` հավելելով, որ միջոցառումը կայանում է Գյոթեի անվան ինստիտուտի Culture and development ծրագրի Competence Center for cultural managers ենթածրագրի շրջանակում: Ե.Խաչատրյանի փաստմամբ` սեմինարը և ժամանակակից արվեստի զարգացումը Հայաստանում որևէ ֆինանսական աջակցություն չեն ստանում պետական կառույցներից:

Նշենք, որ սեմինարի բացման արարողությունը տեղի է ունենալու «Արվարձան» մշակութային կենտրոնում, որտեղ իրենց զեկույցներով հանդես կգան արվեստի գործիչներ Ռուբեն Արևշատյանը և Նազարեթ Կարոյանը: Միջոցառումները կկայանան «Արվարձան» մշակութային կենտրոնում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում և The Club-ում: Ինչպես տեղեկացրեցին կազմակերպիչները, մուտքն ազատ է լինելու բոլոր՝ ժամանակակից արվեստով հետաքրքրվող անձանց համար:

Համատեղ ասուլիսին ներկա Վրաստանի ժամանակակից արվեստի գործիչ Սոֆյա Տաբաթաձեն ասաց, որ արվեստի այս ճյուղը հաճախ չի հովանավորվում պետության կողմից: «Վրաստանում հիմնականում հովանավորվում են անհատների կողմից, իսկ պետությունը աջակցում է միայն մասշտաբային միջոցառումները»,- նշեց Ս.Տաբաթաձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում