Sunday, 14 06 2026
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին

Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջնորդվում ընտրազանգվածներով. Արամ Կարապետյան

Անդրադառնալով ՀԱԿ-ի վերջին գործողություններին`
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց, որ ՀԱԿ-իշխանություններ երկխոսության արդյունքում ոչինչ չունեցանք: «Երկխոսությունը ոչիիչ չի տա, ու բոլոր խնդիրները, որ մնացել են Հայաստանի առաջ, մնացել են: Ցավոք, տնտեսական վիճակն աշխարհում ու Հայաստանում վատացել է»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա`Հայաստանում կոմունիստական միջոցներով` պրոպագանդայով ու ագիտացիայով ոչինչ չի փոխվի` հնարավոր չէ ասել` գնաճ կանգնի՛ր՝ այն կանգնի, գներ մի՛ բարձրացեք` չեն բարձրանա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ վերջին ակցիաներին, նա ասաց, որ տպավորությունն այնպիսին է, որ ՀԱԿ-ը քայլ արեց` իր քայլերի տրամաբանության մեջ: «Կարծում եմ, որ հիմա երևի թե եկել է ժամանակը, որ նրանք ընտրեն`կա՛մ մոնղոլ-թաթարներ-տականքներին, կա՜մ որոշեն շարունակել բանակցել իշխանությունների հետ»,- հավելեց նա` նշելով, որ որպես քաղաքացի մասնակցել է հանրահավաքներին ու կմասնակցի: Ըստ նրա` ՀԱԿ ղեկավարը չի կարող այդքան տրիվիալ լինել: Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջնորդվում ընտրազանգվածներով: «Շատ բազմաշերտ է նրա գործողությունների ծրագիրը, որովհետև կան մարդիկ, որոնք շատ լավ տեղեկացված են քաղաքական վայրիվերումներից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, ըստ Ա.Կարապետյանի, ժողովուրդը սպասելիքներ, որ ընտրություններիով ինչ-որ բան կփոխվի, չունի, քանի որ կարծես ապատիայի մեջ է»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա` իշխանություններն ամեն ինչ կանեն խորհրդարանական ընտրությունները «պայմանավորված դարձնելու ու այնտեղ տեղերը նախապես բաշխելու» համար:

Եթե չստացվի, ապա, ըստ Կարապետյանի, հիմնական պայքարը կլինի նախագահական ընտրությունների համար: «Ցավեք, մեր քաղաքական դաշտը դեռ չի կարողանում ազատվել երեք նախագահների շրջապտույտից»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում