Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Հյուսիսային Կովկասում «իմամ Շամիլ կծնվի՞»

Օկուպացված Շուշիում «գիտաժողովը», որի մասնակիցները Ռուսաստանին կոչ են արել «ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և դադարեցնել զանգվածային սպանությունների մասնակիցների հերոսացումը», նախորդել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և ԱՄՆ-Թուրքիայի բարձրագույն մակարդակի բանակցություններին։

Չերքեզները և Կովկասի լեռնական այլ ժողովուրդները Ռուսաստանի կողմից գրավված տարածքներից զանգվածաբար Թուրքիա են բռնատղահանվալ նախանցյալ դարի 50-60-ական թվականներին։ Նրանց սերունդները Թուրքիայի քաղաքացիներ են։ Թուրքիայում բնակվում են նաև իսլամադավան աբխազների ժառանգները։ Վրաստանից Աբխազիայի անջատումից հետո Թուրքիայի «աբխազական համայնքը» պատմական հայրենիքի հետ կապեր հաստատելու ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկել։

Անցյալ շաբաթ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցով Ժնևում ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը ապարդյուն է անցել։ Վրաստանը մնում է իր տեսակետին՝ «երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»։

Չերքեզների ցեղասպանության պահանջը, որ հնչել է Ադրբեջանի կազմակերպած «գիտա-գործնական խորհրդաժողովի» հարթակից, սկզբունքորեն վերաբերում է նաև մոտ հարյուր ութսուն տարի առաջ բռնատեղահանված աբխազներին։

Ի՞նչ զարգացումներ կարող են հետեւել, եթե ՆԱՏՕ-ի գագաթաժողովի և թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում Թուրքիային հաջողվի ինստիտուցիոնալացնել Եվրոպայի անվտանգության «երաշխավորի կարգավիճակը»։

Կարելի է ենթադրել, որ «օսմանյան ժառանգության» ծրագիրը, որի ջատագովը անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, կներառնի նաև Աբխազիայում թուրքական ազդեցության ամրապնդումը։ Թուրքիայի «աբխազական համայնքը» շուրջ կես միլիոն անդամ ունի։ Բաց աղբյուրները վկայում են, որ Աբխազիայի առաջին նախագահ Արձինբայի անվտանգության ծառայությունը «գլխավորել են ծագումով Թուրքիայից աբխազները», իսկ երկրորդ նախագահ Բաղապշի «պապը՝ Ռեջեփ Բաղապշը ծնվել է Թուրքիայում»։

Եթե Թուրքիան «փափուկ ուժով մտնի Աբխազիա», ապա, հաշվի առնելով Աջարիայում թուրքական ներկայությունը, Սև ծովի վրացական առափնյակը փաստացի կվերածվի թուրքական ազդեցության գոտու։ Այդ դեպքում Ռուսաստանի համար չափազանց դժվար կլինի պահպանել Սուխումիի վերնախավի նկատմամբ գերիշխող ազդեցությունը։

Խոսքը, իհարկե, առաջիկա տարիներին սպասվող իրադարձությունների մասին չէ, բայց Թուրքիան մի օրում չէ, որ հասել է Սիրիայի կլանմանը։ Հայաստանի շուրջ ի՞նչ միջավայր է ձևավորվելու քսան-երեսուն տարի հետո, եթե հանգամանքները դասավորվեն այնպես, որ Հյուսիսային Կովկասում «իմամ Շամիլ ծնվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում