«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ով երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրություն ունի ԼՂՀ-ում, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենալով հայաստանցի գործարարների և պաշտոնական որոշ շրջանակների հետ, նրանցից գումարներ է խնդրում՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն ամրացնելու պատճառաբանությամբ:
«Բայց իրականում, ըստ լուրերի, նա ստացված գումարներն ուղղում է սեփական արտադրության զարգացմանը, քանի որ ամրացումն իրականացվում է ՊԲ հրամանատարի բիզնեսին զարկ տալու գնով»:
Թերթի այն հարցին, թե Մովսես Հակոբյանը նման արտադրություն ունի՞, ԼՂՀ պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն ասել է.
«Կարծում եմ` սխալ հասցեով եք զանգահարում, որովհետև նման խնդիրների ես տեղյակ չեմ և չեմ զբաղվում»:








































