Monday, 20 07 2026
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ակնկալում է, որ մոտ ժամանակներս կկարողանա սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ճապոնիայի Ազգային մամուլի ակումբում:

«Անվիճելի է մեկ բան. գոյություն ունի փոխըմբռնման հուշագիր: Եվ այնտեղ ուղղակիորեն նշված է, որ հուշագրի միջուկային մասը կգտնվի  հսկողության ներքո: Հսկողությունն իրականացնում է ԱԷՄԳ-ն: Հսկողության իրականացման համար անհրաժեշտ են տեսչական ստուգումներ. այլ ուղի չկա: Տեխնիկական աշխատանքն արդեն սկսված է, և մենք ակնկալում տեսչական ստուգումներն սկսել մոտ ժամանակներս», – Գրոսիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ի և Իրանի նախագահների կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հունիսի 21-22-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ հանգստավայրում տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները հուշագրի իրականացման շուրջ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը Բյուրգենշտոկում ԱԷՄԳ-ի հետ չի քննարկել իր միջուկային օբյեկտների նոր տեսչական ստուգումների հարցը:

Գրոսին նաև հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն պատրաստ է անհապաղ  վերադառնալ Հյուսիսային Կորեա և սկսել աշխատանքը՝ համապատասխան համաձայնության առկայության դեպքում։

«Դա տեխնիկական հարց չէ։ Դա քաղաքական հարց է այն մասին՝ կլինի երկխոսություն թե ոչ։ ԱԷՄԳ-ն, իր հերթին, պատրաստ է անհապաղ ձեռնամուխ լինել աշխատանքի՝ համապատասխան համաձայնության առկայության դեպքում», – նշել է նա։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Գրոսին «իսկապես հնարավոր և տեխնիկապես իրագործելի» է համարում ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացումը։ Պաշտոնյան հիշեցրել է, որ նման նախադեպ արդեն եղել է, երբ 2000-ական թվականների սկզբին միջանկյալ  համաձայնագրից հետո ԱԷՄԳ-ի տեսուչները վերադարձել են ԿԺԴՀ և մնացել այնտեղ մինչև 2009 թվականը։

«Հուսով եմ՝ կրկին կլինի նման բան», – նշել է նա՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության հետ։

Հունիսի 14-ին ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր հայտարարություն, որտեղ  ընդգծվել է, որ «Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցը վերջնականապես և անդառնալիորեն փակված է»։ Նախարարությունում նաև ընդգծել են, որ երկրի՝ որպես միջուկային տերության կարգավիճակն անշրջելի է։

Միևնույն ժամանակ Գրոսին նշել է, որ ԱԷՄԳ-ն հանդես է գալիս միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակումների դեմ  և դրանք համարում է միանգամայն անընդունելի։

«Ես բազմիցս հայտարարել եմ՝ թե՛ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդում, թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որ միջուկային օբյեկտները չպետք է ենթարկվեն հարձակումների։ Այդ հարցով ես եղել եմ բացարձակապես հետևողական և հստակ։ Միջուկային օբյեկտների վրա հարձակումներ երբեք չպետք է տեղի ունենան», – ասել է նա լրագրողներին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում