Monday, 15 06 2026
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԼՂ հարցում ստատուս քվոն կարող է փոխվել, եթե ԱՄՆ-ում իշխանության գա մի նոր Ջորջ Բուշ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ, Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետազոտական ծրագրի տնօրեն Ալեքսանդր Ռաարը

– Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի տարածաշրջանային այցը տարբեր կերպ մեկնաբանվեց և ընկալվեց: Դուք ինչպե՞ս կգնահատեք այդ այցը, և ո՞րն էր, ըստ Ձեզ, այցի նպատակը:

– Ես կարծում եմ, որ դա ոչ միայն Ֆրանսիայի նախագահի այց էր, այլ նաև Եվրոպայի միության ներկայացուցչի այց մի տարածաշրջան, որը ստրատեգիական կարևոր նշանակություն ունի Եվրոպայի համար: Չպետք է մոռանալ, որ ԵՄ-ն Կովկաս է եկել 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ հենց Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ այդ հարցի կարգավորման միջնորդ: Կարծում եմ` այդ այցը անհրաժեշտ էր, քանզի ԵՄ-ն պետք է հստակ շեշտադրի իր ներկայությունը Կովկասում: Իհարկե, այս այցով քիչ բանի կարող էր հասնել Սարկոզին, քանզի Հարավային Կովկասում առկա հակամարտությունները ինչպես կային, այնպես էլ մնացել են, և ԵՄ իրական քայլը պետք է լինի գնահատել իրավիճակն այդ տարածաշրջանում, այնպես որ` կարծում եմ, որ այդ տարածաշրջան այցելելն ու եվրոպական դրոշը բարձրացնելը ևս կարևոր է: Այս այցը նաև տեղավորվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական նպատակների շրջանակում, մասնավորապես` Ֆրանսիան ձգտում է իր ներկայությունն ապահովել Հյուսիսային Աֆրիկայում և Արևելքում: Ընդհանուր առմամբ, Սարկոզիի այցը կարելի է համարել խորհրդանշական այց` առանց կոնկրետ և մեծ արդյունքների:

– Պարոն Ռաար, կա գնահատական, որ Սարկոզիի այցը հիմնականում պայմանավորված էր Ֆրանսիայում սպասվելիք նախագահական ընտրություններով, և տարածաշրջանային այս այցը մի յուրօրինակ նախընտրական կամպանիա էր: Համաձա՞յն եք այս գնահատականի հետ:

– Այո՛, ես էլ եմ կիսում այդ կարծիքը, և եթե անկեղծ ասենք, ապա դա տեղավորվում էր նրա նախընտրական կամպանիայի մեջ: Այն ամենը, ինչ այսօր անում է Ֆրանսիայի նախագահը, նրա յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր գործողությունը պայմանավորված է նախագահական ընտրություններով, քանզի ընտրությունները սարերի ետևում չեն, և նախագահը պետք է ցույց տա, որ ակտիվ համագործակցում է ոչ միայն ԵՄ երկրների հետ, այլև այլ տարածաշրջանների հետ, ինչպես նաև այս տարածաշրջանի շատ երկրներ իրենց սփյուռքն ունեն Ֆրանսիայում, մասնավորապես հայկական, վրացական սփյուռքին պետք է ցույց տալ, որ Ֆրանսիան այդ երկրների հետ էլ ակտիվ համագործակցություն ունի:

– Սարկոզին Վրաստանում իր ելույթի ժամանակ հույս հայտնեց, որ Մոսկվան և Թբիլիսին կհաշտվեն, ինչից հետո վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Սաակաշվիլին հայտարարեց, թե պատրաստ է հանդիպել Պուտինի հետ` հաշվի առնելով, որ նա է լինելու Ռուսաստանի հաջորդ նախագահը: Ձեր կարծիքով` ինչքանո՞վ է իրական այդ հանդիպման կայացումը, և ըստ Ձեզ` ո՞ր կողմն է խանգարում այդ հարաբերությունների բարելավմանը:

– Այստեղ կա անձնական մեծ հակակրանք Մեդվեդևի և Սաակաշվիլիի միջև, սակայն միջամտել պետք է: Կարծում եմ` Մեդվեդևի նախագահության օրոք դա հնարավոր չէ, սակայն երևի թե Պուտինի նախագահ դառնալու պարագայում Սարկոզին կհամոզի Սաակաշվիլիին հանդիպել Պուտինի հետ: Կարծում եմ` դա իրականանալի է, քանզի ինչ-որ խաղաղարարություն պետք է իրականացնել Կովկասում:

– Սարկոզիի տարածաշրջանային այցը հաճախ կապվում է նաև ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առաջնային դեր գրավելու Ֆրանսիայի, ինչպես նաև ԵՄ ցանկության հետ: Ձեր կարծիքով` Ֆրանսիան կամ ԵՄ-ն այսօր ունե՞ն հնարավորություն ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում փոխարինելու Ռուսաստանին` հաշվի առնելով վերջինիս անհաջողությունը:

– Դժվար թե Ֆրանսիան կամ որ նույնն է` ԵՄ-ն այսօր հնարավորություն ունեն ազդեցություն ունենալ այս տարածաշրջանում, հետևաբար նաև հակամարտության լուծման վրա: Այսօրվա դրությամբ` ԵՄ-ի պոտենցիալը հիմնականում օգտագործվում է Հյուսիսային Աֆրիկայի հակամարտությունների հարթման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շատ բարդ գործընթաց է, և կողմերն այսօր պատրաստ չեն փոխզիջման: Անկեղծ ասած` ես ներկա պահին որևէ լուծում այս հարցում չեմ տեսնում և կարծում եմ` ամեն ինչ մնացել է նույնը:

– Առաջիկայում ընտրություններ են լինելու թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում, թե՛ Հայաստանում և Ադրբեջանում: Ձեր գնահատմամբ` այս հանգամանքը կարո՞ղ է ԼՂ հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը երկրորդ պլան մղել, և արդյո՞ք վերոնշյալ երկրներում իշխանության փոփոխությունը կհանգեցնի այդ հարցի շուրջ մոտեցումների փոփոխության:

– Դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ այդ հակամարտության ընկալումը ոչ այնքան պայմանավորված է երկրի առաջնորդով, որքան արտաքին քաղաքական նպատակներով: Չեմ կարծում, որ եթե Ֆրանսիայում իշխանությունը փոխվի և նախագահ դառա Մարին Լը Պենը, ապա ԼՂ հարցում Ֆրանսիայի դիրքորոշումն էական փոփոխություն կկրի, նույնը վերաբերում է Ռուսաստանին: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այստեղ մի քիչ մոտեցումն այլ է, քանզի եթե ԱՄՆ-ում Օբամայից հետո իշխանության գա ինչ-որ նոր Ջորջ Բուշ, որը նորից կսկսի հակամարտությունները թեժացնել և ընդունել ոչ դիվանագիտական որոշումներ, ապա այդ ժամանակ ԼՂ հարցում կարող են ինչ-ինչ հակասություններ լինել: Բայց այժմ, այս իրավիճակում, կարծում եմ, ստատուս քվոն բոլորի համար ընդունելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում