«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղադրել է իրանական մասնավոր Mahan Air ավիաընկերությանը ` Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա մահափորձ կազմակերպող իրանական հատուկ ծառայություններին տրանսպորտային և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ»,- հայտնում է Reuters գործակալությունը:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Mahan Air ընկերությունը մշտապես նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել իսլամական հեղափոխության պահակախմբի ստորաբաժանմանը, որի գործակալներից մեկը կասկածվում է Ղուլամ Շակուրիի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ: