ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ քաղաքացի, ծագումով սիրիացի Մուհամեդ Սայիդին, ով մեղադրվում է Ամերիկայում գտնվող սիրիացի ակտիվիստներին հետապնդելու մեջ:
Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Մուհամեդ Սայիդը ձերբակալվել է երեքշաբթի օրը, որի ժամանակ հայտնել են, որ նրան կասկածում են օտար երկրի օգտին աշխատելու մեջ:
Հետաքննությունը պարզել է, որ Սայիդն ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում սիրիական հետախուզությանը ուղարկել է մոտ քսան տեսաձայնագրություններ, որոնցում ցուցադրվում է ԱՄՆ-ում տեղի ունեցող ակցիաներն` ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի:
Մեղադրանքում ասվում է նաև, որ Սայիդը հունիսին այցելել է Սիրիա և անձամբ հանդիպել նախագահ Ասադի հետ: