Thursday, 04 06 2026
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Վրացական ռազմավարական օբյեկտների մասնաբաժինների Ադրբեջանին վաճառելուց հետո Հայաստանի վրա ճնշումներ կգործադրվեն. Շ. Թորոսյան

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հավանական է համարում, որ Վրաստանի խորհրդարանի արտոնմամբ վաճառքի հանվող ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերը կարող են հաջողությամբ ձեռք բերվել նաև հայաստանյան ընկերությունների կողմից: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն այսօր հաստատել է «Պետունեցվածքի մասին» օրենքում ուղղումներ մտցնելու օրինագիծը, որով կառավարությանը թույլատվում է միջազգային բորսաներում վաճառել ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերի մի մասը։
Շիրակ Թորոսյանի տեղեկացմամբ՝ սա նոր պատմություն չէ, և վրացական կառավարությունն այս հարցը շրջանառության մեջ է պահում շուրջ մեկ տարի:

«Խոսքը վրացական ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերի միայն 20-25 տոկոսի մասին է: Նման քայլի անհրաժեշտությունը Վրաստանի վարչապետը բացատրում է երկրում արտասահմանյան կապիտալի ներդրման ծավալները մեծացնելու ցանկությամբ: Միաժամանակ, վրացական իշխանությունները չեն մատնանշում, թե ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերին ամենաշատը որ կապիտալն է հավակնում: Որպես շահագրգիռ կողմեր՝ նշվում են ադրբեջանցիները, թուրքերն ու ռուսները: Սակայն կարծում եմ, որ վրացական «Ռուսաստան-Հայաստան» գազատարի մասով առաջնահերթությունը պետք է տրվի հատկապես հայկական ընկերություններին, վատագույն դեպքում` ռուսական «Գազպրոմին»: Վրաստանին ձեռնտու է, որ գազատարն անխափան աշխատի և գումարներն անխափան մուտք գործեն իր բյուջե»,- նկատեց Թորոսյանը:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահն ընդգծեց նաև, որ Վրաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների մասնաբաժինների` ադրբեջանական կամ թուրքական կողմի ձեռքբերումից հետո Հայաստանի վրա ճնշումներ կգործադրվեն: «Սա, տնտեսականից զատ, նաև քաղաքական երևույթ է»,- ամփոփեց պատգամավորը:

Նշենք, որ Վրաստանը ցանկանում է վաճառել իր երկաթուղու («Վրաստանի երկաթուղիներ») և էներգահամակարգի («Վրաստանի պետական էներգահամակարգ») բաժնետոմսերի մի մասը։ Վրացական ընդդիմությունը կարծում է, որ ներկայումս վրացական օբյեկտների բաժնետոմսերին ամենաշատը հավակնելու է ռուսական կապիտալը։

Հիշեցնենք, որ ներկայումս, բացի երկաթուղուց ու էներգահամակարգից, Վրաստանը մտադիր է վաճառել նաև «Ռուսաստան-Հայաստան» գազատարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում