Friday, 05 06 2026
Հախուռն՝ ինչպես գետը ելման
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայկական և ռուսական դեպոզիտարիաները կհամագործակցեն

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն և Ոչ բանկային վարկային կազմակերպության «Ազգային հաշվարկային դեպոզիտարիա» ՓԲԸ-ն (ԱՀԴ) Երևանում կնքել են ՀԿԴ-ում ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման և վարման պայմանագիր: Դեպոզիտարիաները փոխշահավետ և հեռանկարային են համարում Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (ԵԿԴԱ) շրջանակներում իրենց համագործակցությունը և ամուր գործարար կապեր հաստատելու նպատակ ունեն:

ՀԿԴ-ի Տնօրեն Վահան Ստեփանյանը նշեց.
«Մեր համագործակցության արդյունքում Ազգային հաշվարկային դեպոզիտարիային իրավունք է տրվել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացել օտարերկրյա անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ, ինչը թույլ կտա ռուսական դեպոզիտարիային իր հաճախորդների անունից արժեթղթեր ձեռք բերել հայկական արժեթղթերի շուկայում: Դա կարևոր քայլ է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ներդրողների համար հայկական արժեթղթերում ներդրումներ կատարելու գործընթացի պարզեցման և ներդրումների խրախուսման գործում»:

ԱՀԴ-ի խորհրդի նախագահ Էդդի Աստանինը նշեց.
«ԱՀԴ-ի ռազմավարական զարգացման շրջանակներում գործառնական համագործակցությունը ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների հետ առաջնային ուղղությունն է: Հիմք ընդունելով հաճախորդների և թողարկողների կարիքները՝ մենք զարգացնում ենք ԱՊՀ երկրների թողարկողների արժեթղթերի սպասարկման ծառայությունները՝ ներառյալ գործարքների վերջնահաշվարկները և կորպորատիվ գործողությունների իրականացումը, համագործակցելով ԵԿԴԱ անդամ հանդիսացող կենտրոնական դեպոզիտարիաների հետ»:

ՀԿԴ-ում օտարերկրյա անվանատիրոջ հաշվի առկայությունը թույլ է տալիս ԱՀԴ-ին իր հաճախորդներին տրամադրել հայկական ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերի պահառության և վարման դեպոզիտար ծառայություններ: Ներկայումս ԱՀԴ-ն իր հաճախորդների պահանջով սպասարկում է ՀՀ թողարկողների արժեթղթերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում