Ֆիլիպինների Անխելես քաղաքում կառուցվող 9-հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը 11-ից հասել է 17-ի, ևս երեք մարդ անհետ կորած է: Այս մասին հաղորդել է ABS-CBN News հեռուստաալիքը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողական գործողությունը՝ զննելով շենքի փլվածքները:
Շենքը փլվել է մայիսի 24-ի գիշերը։ Քաղաքային վարչության մամուլի ծառայության ղեկավար Ջեյ Պելայոն հայտնել է, որ փլվածքների տակ են մնացել տասնյակ շինարարներ: 26 մարդ փրկվել է պատահարից հետո առաջին ժամերին: Հարևան հյուրանոցում գտնվող մալայզիացի զբոսաշրջիկը վիրավորվել էր, այնուհետև մահացել ստացած վնասվածքներից:










































