Monday, 29 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով

Թրամփը հայտնել է, որ Նեթանյահուի հետ զրույցից հետո Բեյրութ շարժվող իսրայելական զորքերը հետ են շրջվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Բեյրութ շարժվող իսրայելական զորքերը հետ են շրջվել։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում հունիսի 1-ի երեկոյան։

«Ես շատ արդյունավետ զրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ, և Բեյրութ զորքեր չեն գնա, իսկ ճանապարհին գտնվող զորքերն արդեն հետ են շրջվել», – նշել է Թրամփը:

Նա հավելել է, որ բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով «շատ լավ զրույց» է ունեցել նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ։

«Նրանք համաձայնել են, որ բոլոր կրակոցները կդադարեցվեն՝ Իսրայելը չի ​​հարձակվի նրանց վրա, և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Մեկ այլ գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իրանի հետ բանակցություններն ինտենսիվ տեմպերով շարունակվում են։

Նեթանյահուն իր հերթին X-ում գրել է, որ Թրամփի hետ զրույցում նրան հայտնել է, որ եթե «Հեզբոլլահ»-ը չդադարեցնի իսրայելական քաղաքների և քաղաքացիների վրա հարձակումները, ապա Իսրայելը «կհարվածի Բեյրութում ահաբեկչական թիրախներին»։

«Մեր այս դիրքորոշումն անփոփոխ է։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության ուժերը կշարունակեն գործել Լիբանանի հարավում, ինչպես պլանավորված էր», – հավելել է նա։

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի գրասենյակն էլ հայտնել է, որ երկրի իշխանությունները հաստատում են ստացել, որ «Հեզբոլլահ»-ն ընդունել է գրոհները փոխադարձաբար դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը։

Հունիսի 1-ի առավոտյան Իսրայելի վարչապետը հրահանգել էր հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի ուղղությամբ հարձակումների։

Իրանական լրատվամիջոցներն էլ գրել էին, որ Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները դադարեցվում են Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։

Իրանը նաև նախազգուշացրել է, որ իսրայելական հարվածները «Հեզբոլլահ»-ի դեմ կարող են սպառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարին։ BBC-ն նշում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ Վաշինգտոնի հետ համաձայնությունը ենթադրում է հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, հետևաբար, ճակատներից մեկում հրադադարի խախտումը նշանակում է հրադադարի խախտում բոլոր ճակատներում։

Անցած հանգստյան օրերին Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը սրվել է նաև Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է իրանական ռազմական օբյեկտներին, իսկ Թեհրանը նշել է, որ պատասխանել է՝ թիրախավորելով Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում