Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր.
- «Կիևյան» կամուրջի հիմնանորոգման մրցույթը կայացել է: Մեկնարկը նախատեսված է հունիսի երկրորդ տասնօրյակում: Այդ ընթացքում կամրջով երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է. այն ամբողջությամբ կփակվի միայն ասֆալտբետոնե ծածկի և դեֆորմացիոն կարերը փոխարինելու ժամանակ:
- Երևանի կենդանաբանական այգու տարածքն ընդլայնելու և հիմնական մուտքի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող 3 հողակտոր կներառվի այգու տարածքում: Այստեղ տեղակայվելու են կենդանաբանական այգու պահեստային շինությունները:
- Մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի հսկողության սարքերի 194 կայանից ստացված տվյալների համաձայն՝ մայիսին օդի որակի դասիչի միջինացված արժեքը համապատասխանում է «լավ» միջակայքին:








































