Էդ քաղաքական ուժերը տարբեր մարզերում միասնական շտաբով են գործում՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության 1-ին համար Արման Բաբաջանյանը։
«Բացահայտվում է, որ մարդը պետական դավաճան է, մարդը «ФСБ»-ի շպիոն է, դրանից հետո, օրինակ, էս մարդկանց մասնակցությունն ու ներկայությունը էս ընտրական գործընթացներին ձեզ չի՞ վիրավորում՝ որպես ՀՀ քաղաքացի»,- ասել է նա։







































