Monday, 06 07 2026
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում

Տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության. ուսուցչական համաժողովին մասնակցել է 700 մանկավարժ

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցչական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ամենամյա համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, կիսվել ոլորտի նորարարություններով: Համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից:

Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վացլավ Շտերբան, ՀՀ-ում Յունիսեֆի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել բարձր մասնակցություն ապահովելու համար, ինչը, ըստ նրա, վկայում է, որ ուսուցչական համայնքի համար արդիական և կարևոր են նոր գաղափարների, խնդիրների, ձեռքբերումների վերաբերյալ քննարկումները:

Նրա խոսքով՝ համաժողովի խորագիրն ընտրվել է՝ միասին հասկանալու, թե ինչպես պետք է տեխնոլոգիաները կիրառվեն կրթության մեջ հնարավորինս արդյունավետ և նվազագույն ռիսկերով. «Հուսով եմ՝ այսօրվա քննարկումները մեզ հնարավորություն են տալու կիսվել այն դրական փորձառությամբ և ռիսկերով, որոնց ուսուցիչներն աշխատանքի ընթացքում բախվել են և գտել լուծումներ։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ ցանկացած միջազգային աշխատաժողովում այլ երկրները հետաքրքրվում են մեր արդյունքներով, պետության տեխնոլոգիական ծրագրերով՝ դրանք իրենց կրթական համակարգերում ներդնելու նպատակով, ինչը նշանակում է, որ մեր փորձառությունը կարևորվում է միջազգայնորեն»:

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև կրթության գործընթացում արհեստական բանականության հնարավորությունների կիրառումը և ռիսկերի ճիշտ գնահատումն ու կանխարգելումը: Ըստ նրա՝ տեխնոլոգիաների ընձեռած նոր հնարավորությունները պետք է դարձնել աշակերտների հետ ավելի արդյունավետ աշխատելու ձևեր. «Տեխնոլոգիաներն այնպիսի արագությամբ են զարգանում, որ պետք է հասցնել ժամանակի հետ համաքայլ գնալ։ Մեր աշակերտները տեխնոլոգիաների դարաշրջանի սերունդ են, որոնք ամեն օր հսկայական ծավալի տեղեկատվություն են ստանում տեխնոլոգիական տարբեր ճանապարհներով: Դպրոցում ակադեմիական կրթությունը պետք է կազմակերպել այնպես, որ այն աշակերտի համար լինի հետաքրքիր, գրավիչ, արդյունավետ՝ հաշվի առնելով այսօրվա սովորողի առանձնահատկությունները»: Եզրափակելով խոսքը՝ Արաքսիա Սվաջյանը հաջողություն ու արդյունավետ ընթացք է մաղթել համաժողովի մասնակիցներին:

«Երևանի պետական համալսարանը իր հիմնադրման առաջին իսկ օրերից եղել է գիտելիքի, գիտության և կրթական առաջընթացի կարևոր կենտրոն։ Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր ԵՊՀ-ում համախմբվել են Հայաստանի մանկավարժական համայնքի ներկայացուցիչները՝ քննարկելու կրթության զարգացման նոր հնարավորությունները, կիսվելու փորձով և ձևակերպելու ապագայի կարևոր ուղենիշները»,- բացման խոսքում նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Կրթական համակարգում տեխնոլոգիական առաջընթացի կարևորությունը շեշտելու համատեքստում նա հիշեցրել է, որ բոլորովին վերջերս Կառավարության ուղղակի աջակցությամբ Երևանի պետական համալսարանում բացվել է տարածաշրջանի ամենամեծ սուպերհամակարգիչը, որով արդեն մոտ 20 հետազոտողներ համալսարանում արհեստական բանականության մեծ խնդիրներ են լուծում: Այն բաց է նաև այլ հետազոտողների համար:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Տեխնոլոգիական կրթության դերը արդի դպրոցում» խորագրով պլենար նիստ, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել «Հանրակրթական դպրոցներում ներդրված տեխնոլոգիական կրթության ծրագրերի ազդեցությունը կրթության որակի բարձրացման վրա» թեմայով բանախոսությամբ:

Տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ տեխնոլոգիական կրթության կազմակերպմանն առնչվող տարբեր թեմաներով:

Մինչ համաժողովի մեկնարկը՝ մասնակիցները ծանոթացել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում բացված դպրոցականների նախագծային աշխատանքների էքսպո ցուցահանդեսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում