Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը հասել է վերջնական փուլին․ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը։
Չինական պաշտոնական «Սինհուա» (Xinhua) գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի ռազմական առաջնորդը Պեկին է մեկնել Թեհրան կատարած այցից անմիջապես հետո։ Նա Չինաստանի ղեկավարին է ներկայացրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իսլամաբադի միջնորդական առաքելության վերջին զարգացումներն ու արձանագրված առաջընթացը։
Կողմերը Պեկինում անցկացրել են ինտենսիվ խորհրդակցություններ՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգությանն ու սպասվող համաձայնագրին առնչվող հարցեր։







































