Սպիտակ տունը հրապարակել է արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված տեսահոլովակ՝ նվիրված Սթիվեն Քոլբերի «The Late Show» երեկոյան շոուի փակմանը։ Տեսանյութը տեղադրվել է «X» սոցիալական ցանցում։
Կադրերում Դոնալդ Թրամփը շոուի ժամանակ մոտենում է Քոլբերին և հեռուստահաղորդավարին հրում աղբամանի մեջ։ Հանդիսատեսը ոգևորված է, Թրամփը պարում է։
CBS հեռուստաալիքն ավելի վաղ հայտարարել էր, որ «The Late Show»-ն կփակվի 2026 թվականի մայիսին՝ ավելի քան 30 տարի եթերում լինելուց հետո։ Հեռուստաալիքի ղեկավարությունը և անձամբ լրագրողը որոշումը բացատրել են ֆինանսական պատճառներով և լսարանի հետաքրքրության նվազմամբ։ Քոլբերը երկար ժամանակ ամերիկյան հեռուստատեսությունում Թրամփի ամենախիստ քննադատներից մեկն էր։









































