Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից հայտնում են, որ 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն վերագործարկել է իր «Թեժ գիծը»՝ լրագրողների և ԶԼՄ-ների մյուս աշխատակիցների իրավունքների խախտումներն արձանագրելու և իրավաբանական կամ մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով։
Քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը և հետընտրական շրջանում ձեր օրինական գործունեության խոչընդոտման, իրավունքների խախտումների ցանկացած միջադեպի մասին կարող եք տեղեկացնել 010533895, 093107085 հեռախոսահամարներով, գրել էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով կամ ԽԱՊԿ-ի ֆեյսբուքյան էջին հետևյալ հղումով՝









































