Friday, 03 07 2026
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Իրանին և ԱՄՆ-ին խաղաղության բանակցություններում

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին և ԱՄՆ-ին` կյանքի կոչելու համատեղ կայացված այն որոշումները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առկա ճգնաժամի կարգավորմանը։ Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը լիովին հանձնառու է օգնել Թեհրանին և Վաշինգտոնին իրականացնելու բանակցությունների ընթացքում նրանց կողմից ընդունված ցանկացած որոշում», – ասել է Զախարովան։

ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, թե Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցային շրջանակներում պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ին հարստացված ուրան փոխանցել «որոշակի պայմանների» առկայությամբ։ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչին հարցրել են, թե ինչ պայմանների մասին է խոսքը և արդյոք Վաշինգտոնն այս հարցի շուրջ կապ է հաստատել Մոսկվայի հետ։

«Համոզված ենք, որ այս խնդիրը կարող է կարգավորվել միայն քաղաքական-դիվանագիտական ​​մեթոդներով՝ հենվելով միջազգային իրավունքի հիման վրա և Իրանի Իսլամական Հանրապետության օրինական շահերը հաշվի առնելով», – ասել է Զախարովան։

Ինչպես նշել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը, «Միջուկային զենքի չտարածման պայմանագրին համապատասխան խաղաղ ատոմային ծրագիր մշակելու Իրանի իրավունքի անսասանությունը» Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն է:

«Այն որոշումը, թե ինչպես տնօրինել այս իրավունքը, այդ թվում՝ ուրանի հարստացման և նրա տրամադրության տակ գտնվող միջուկային նյութը տնօրինելու համատեքստում, կարող է ընդունել միայն իրանցի ժողովուրդը», – ընդգծել է Զախարովան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում