Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Երևանի քայլերը հակասում են ՌԴ-ի հետ դաշնակցային ոգուն․ Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկել է քայլեր, որոնք, ըստ Մոսկվայի, հակասում են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։

«Գաղտնիք չէ, որ երկրի ղեկավարությունը վերջերս ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք հակասում են Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ասել է Շոյգուն Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է առանցքային դեր ունենալ Հայաստանի տնտեսության և սոցիալական ոլորտի համար։ Շոյգուի խոսքով՝ ՌԴ-ն Հայաստանին բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութ և բենզին է մատակարարում շուկայականից մոտ երեք անգամ ցածր գներով։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տվյալներով՝ Ռուսաստանի բաժինը կազմում է Հայաստանի գյուղատնտեսական արտահանման մինչև 98%-ը, իսկ թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման՝ 78%-ը։

Շոյգուն նաև նշել է, որ ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքային թույլտվությունների։ Նրա խոսքով՝ 2025 թվականին նրանք Հայաստան են փոխանցել գրեթե 3,9 մլրդ դոլար։

Նա հավելել է, որ 2025 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների շուրջ 40%-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք, ըստ նրա, իրենց ծախսերով աջակցել են երկրի տնտեսությանը։

Շոյգուն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ հայտարարելով, որ 2025-2026 թվականներին Երևանի ռազմավարական գործընկերների թվում հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ «անբարյացակամ» դիրքորոշում ունեցող մի շարք երկրներ։

ՌԴ ԱԽ քարտուղարը քննադատել է նաև Երևանում անցկացված ԵՀՔ գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հարթակ տրամադրելու որոշումը՝ այն անվանելով «ծաղր նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակին»։

Շոյգուն հայտարարել է, որ ռուս և հայ ժողովուրդները կապված են դարավոր բարեկամությամբ և ընդհանուր պատմությամբ՝ հավելելով, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանը կարողացել է պահպանել իր ինքնիշխանությունը 1990-ականներին։

Նա նաև հռետորական հարց է հնչեցրել՝ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններում է Հայաստանը ԵՄ-ին մատակարարելու հայկական ծիրան, իշխան և հանքային ջուր։

«Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն է։ Դրա հետ դժվար է վիճարկել»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ Մոսկվան հասկանում է Երևանի ցանկությունը օգտվել ՌԴ-ի հետ համագործակցությունից, սակայն «սա երկկողմանի փողոց է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում