Thursday, 02 07 2026
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը

Քրեական պատասխանատվություն՝ միայն խոշոր խախտումների համար․ ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային վարչարարության բարեփոխման նոր փուլ

Կառավարության, ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել  Հարկային և Քրեական օրենսգրքերում ու Քրեական դատավարության օրենսգրքում։

«Հարկերը չվճարելու հանցանքի շեմի բարձրացում, հանցանքի վերաբերյալ հաղորդումը ներկայացնելու նոր կանոններ, գույքի արգելադրման ընթացակարգերի լավարկում․ հարկային վարչարարության բարեփոխումներ՝ հօգուտ հարկ վճարողների։

Բարեփոխումների նպատակն է ապահովել իրավական հստակությունը, տնտեսվարողների իրավունքների համաչափ պաշտպանությունը, ինչպես նաև նվազեցնել հարկերից խուսափման փոքր դեպքերի քրեականացումը, միաժամանակ, ապահովելով արդյունավետ հարկային հսկողությունը և կանխատեսելի վարչարարությունը»,– նշված է պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամից՝ 10 միլիոն դրամի փոխարեն

Քրեական օրենսգրքի փոփոխություններով վերանայվել են հարկերը չվճարելու հանցագործության շեմերը՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերը՝ սահմանելով ավելի բարձր շեմեր։ Միաժամանակ, ավելի հստակ տարբերակվել են մեկ կամ մի քանի իրար հաջորդող հարկային տարիներում ձևավորված հարկային պարտավորությունները։ Այսպես,

  •  խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարում 30 միլիոն դրամը (կամ իրար հաջորդող 2 հարկային տարում՝ 45 միլիոն դրամ) գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը՝ 10 միլիոն դրամի փոխարեն,
  • առանձնապես խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարում 50 միլիոն դրամը (կամ իրար հաջորդող 2 հարկային տարում՝ 75 մլիլիոն դրամ) գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը` 20 միլիոն դրամի փոխարեն։

Սա նշանակում է, որ սահմանված չափերից ցածր հարկեր չվճարելու դեպքերն այլևս չեն համարվի հանցագործություն, իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում՝ դրանց վերաբերյալ քրեական ընթացիկ վարույթները ենթակա կլինեն ավարտման: 

Հանցանքի վերաբերյալ հաղորդումներ ներկայացման նոր կանոններ 

Փոփոխություններով հստակեցվել է հարկերը չվճարելու դեպքով հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգը՝ միաժամանակ ապահովելով, որ մինչև հարկային մարմնի կողմից հաղորդում ներկայացնելը՝ պատշաճ կերպով երաշխավորվի հարկ վճարողի լսված լինելու իրավունքը։

Մասնավորապես, փոփոխության արդյունքում հարկային մարմնում առկա կամ հարկային մարմնի կողմից ձեռքբերված տեղեկությունների հիման վրա իրականացվելու է կամերալ ուսումնասիրություն, որի շրջանակում հարկ վճարողին հնարավորություն է տրվելու արտահայտվելու, իր ապացույցները և դիրքորոշումը ներկայացնելու հարկային մարմնի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Հարկային մարմնի ուսումնասիրության հետ համաձայնելու և հաշվարկ, այդ թվում` ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում, հարկային մարմինը ձեռնպահ է մնալու հետագա գործողություններից: Մինչդեռ, հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ուսումնասիրությանը չարձագանքելու կամ հիմնավոր բացատրություններ չներկայացնելու դեպքում հարկային մարմինը հնարավորություն է ունենալու իրականացնելու թեմատիկ ուսումնասիրություն և դրա շրջանակում հարկ վճարողին առաջադրելու հարկային պարտավորություն:

Իրականացված հարկային վարչարարության արդյունքներով ի հայտ եկած առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացվելու է այն դեպքում, երբ՝

  • հարկ վճարողը սահմանված ժամկետներում վարչական կարգով չի բողոքարկել հարկային մարմնի վարչական ակտը,
  • բողոքարկման արդյունքում վարչական ակտն անհրաժեշտ չափով մնացել է անփոփոխ, այսինքն, դատական կարգով բողոքարկումը չի կասեցնելու հաղորդում ներկայացնելը։

Սա նշանակում է, որ հարկային մարմինը հարկերը չվճարելու դեպքով հանցանքի վերաբերյալ հաղորդում չի ներկայացնի իրավասու մարմին, քանի դեռ անձի հարկային պարտավորության վերաբերյալ հարցը հարկային մարմնի ներսում չի պարզվել վերջնականապես։

Նշված ընթացակարգից բացառություն են լինելու միայն այն դեպքերը, երբ վարույթի անհապաղ նախաձեռնումն անհրաժեշտ է ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով, և առկա է ողջամիտ կասկած, որ հապաղումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման։ Այս իրավիճակն էլ պետք է հավաստվի բացառապես հարկային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից:

Միաժամանակ, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով բարելավվել է նաև հարկային հսկողության գործիքակազմը, պարզեցվել են գործընթացները։ Մասնավորապես,

  • ընդլայնվել է կամերալ (ներքին) ուսումնասիրության շրջանակը՝ ներառելով նաև այլ աղբյուրներից ստացվող տեղեկությունները,
  • թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանվել է «հաստատապես հայտնի գործարք» պահանջը՝ վերացնելով իրավական անորոշությունը,
  • վերացվել է թեմատիկ ուսումնասիրության տարեկան սահմանափակումը,  որով նախատեսվել է նախկինում մեկ անգամ իրականացնելու փոխարեն մինչև երեք անգամ իրականացնելու հնարավորություն՝  ապահովելով ռիսկերի նկատմամբ առավել արագ արձագանք։ 

Գույքի արգելադրման այլընտրանք

Գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը լավարկելու նպատակով ներդրվում է այլընտրանքային մեխանիզմներ՝ ուղղված տնտեսվարողների գործունեության անխափան ապահովմանը։

Քրեական վարույթում գույքի արգելադրման փոխարեն ներդրվում է բանկային երաշխիք ներկայացնելու հնարավորություն, այսինքն, օրենքով նախատեսված դեպքերում գույքի արգելադրումը կփոխարինվի բանկային երաշխիքով:

Բանկային երաշխիքը նորույթ է, և գույքի արգելադրման ընթացակարգերում այն կիրառելու հնարավորություն երբևէ նախատեսված չէր։ Սա նշանակում է, որ այն դեպքերում, երբ առկա է հարկային պարտավորությունների չկատարման ռիսկ, պետությունը, օրենքով նախատեսված դեպքերում, կարող է հարկ վճարողի գույքը հանել արգելանքից` փոխարինելու այն բանկային երաշխիքով: Բացի այդ, հստակեցվում է արգելադրման ենթակա գույքի ցանկը՝ դրա մեջ ներառելով  որպես ապահովման միջոց, հարկ վճարողը կարող է օգտագործել նաև այլ գործիքներ, այդ թվում՝ արժեթղթերը՝ ներառյալ պարտատոմսերը, ինչպես նաև գույքային իրավունքները՝ ներառյալ դրամական շուկայի գործիքներ համարվող կարճաժամկետ պարտատոմսերը։

Գույքի արգելադրումը հաճախ խաթարում է հարկ վճարողի բնականոն գործունեությունը՝ սահմանափակելով տվյալ գույքի օգտագործումը, իսկ այլընտրանքային մեխանիզմները տնտեսավարողներին հնարավորություն կտան խուսափել անհարկի սահմանափակումներից, նվազեցնել ֆինանսական ռիսկերը և ապահովել բիզնեսի անխափան աշխատանքը, միաժամանակ, բարձրացնելով քրեական վարույթի արդյունավետությունը։

Հարկային վարչարարության բարեփոխման նախագծմանն ակտիվ մասնակցություն են ունեցել մասնավոր հատվածը և պետական կառույցները (Ֆինանսների, Արդարադատության նախարարությունները, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, Կենտրոնական բանկը, ինչպես նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանի գլխավորությամբ)։ Բարեփոխման նախագծման ամբողջ գործընթացը համակարգվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում