Monday, 20 07 2026
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Որպեսզի Հայաստանից «չմնա թափած փորոտիքը»

Ֆեյսբուքի հայ օգտատերը համարում է, որ խորհրդարանական ընտրությունները «քաղաքական» չեն մեջբերում է Ավետիք Իսահակյանին, որ «Հայաստանում երկու սերունդ է աճում, մեկը՝ կոսմոպոլիտ, մյուսը՝ հայրենասեր», և նրանք «մի օր իրար փոր պիտի թափեն» և եզրահանգում, որ իսահակյանական «կանխատեսման ժամանակն» է, մենք «մարդկային տեսակների ընտրություն ենք կատարում»։

Ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում է Իսահակյանը «մարգարեացել»՝ այս հարցերը «սոցիալական դարվինիզմի պատգամախոսին» դույզն իսկ չեն հուզում։ Ոչ էլ, երևի, հիշում է, որ Հայաստանի «կոսմոպոլիտ» և «հայրենասեր» սերունդները վերջին հարյուրամյակում երկու անգամ՝ 1920թ․ մայիսյան և 1921-ի փետրվարյան «ապստամբություններով իրար փոր բավական հաջող և առանձնակի դաժանությամբ թափել» են, և դրանից Հայաստանը տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ է ունեցել։

Ուշադիր մարդիկ կհիշեն, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո մի տևական ժամանակ տարվում էր «երկու՝ լեռնական-ապստամբ և դաշտային՝ հարմարվողական» Հայաստանի քարոզչություն։ Դա «Հայաստանի փրկության շարժման» հանրահավաքների ժամանակն էր և ներշնչվում էր, որ «Սյունիքը չի ճանաչում պարտությունը»։ Շարժումը հանրային աջակցություն չստացավ, Սյունիքի գլխին կախված սպառնալիքը առնվազն առկախվեց։

Ըստ երևույթին, «դասակարգումը» մնում է ակտուալ, պարզապես «ռեգիոնալությունից» փոխակերպվել է «սոցիալ-հանրայինինի»։ Այսինքն, ով իրականությունը ընդունում է և կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, նա դասվում է Իսահակյանի ասած «կոսմոպոլիտների» շարքին, իսկ ով մերժում է, «հայրենասեր» է։ Այս տրամաբանությամբ՝ գնում ենք ոչ թե խորհրդարանական ընտրությունների, այլ՝ «իրար փոր թափելու ճակատամարտի»։

Սոցիալական մեդիայում օրվա մեջ հարյուրավոր էկզոտիկ և էպատաժային գրառումներ են հանդիպում, կարդում-անցնում ենք։ Բայց այս մեկը զգաստացնող է, որովհետև մի քանի օր առաջ «Հայաստան» դաշինքի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը Գառնիում ասել է, որ մի անգամ այդ տարածաշրջանի ապստամբությունը «ազատագրել է Հայաստանը» և անվանապես հիշել գառնեցի Մարտիրոսին։

1921թ․ «փետրվարյան ապստամբությունը» Երեւանում տապալել է Հայհեղկոմի իշխանությունը, բոլշևիկները զրահանգնացքով նահանջել են Արտաշատ, ապա վերախմբավորել ուժերը, նոր համալրում ստացել և երկրորդ անգամ խորհրդայնացրել Հայաստանը։ Փաստորեն Հայաստանը «ազատագրվել» է, բայց և վերստին «օկուպացվել»՝ ավելի ծանր պայմաններով, մինչ Երևանում «Փրկության կոմիտեն» Մուստաֆա Քեմալից ռազմական օգնություն էր խնդրում, Մոսկվայում քեմալականները և բոլշևիկները վճռեցին Հայաստանի տարածքների հարցը։

Այսօրվա գերխնդիրը Հայաստան-Ադրբեջան սահմանազատում-սահմանանշումն է։ Եթե Երևանում «հայրենասերները թափեն կոսմոպոլիտների փորը» կամ ի հայտ գա մեր ժամանակների «գառնեցի Մարտիրոսը և ազատագրի Հայաստանը», Ադրբեջանը Հայաստանի սահմանների հարցը կկարգավորի Ռուսաստանի հետ։ Եվ Հայաստան չի լինի։ Կմնա «թափած փորոտիքը»։ Որպեսզի այդպես չլինի, հունիսի 7-ին պետք է քաղաքական ընտրություն կատարվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում